slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կազմավորման առաջին տարեդարձի առթիվ

News_Image

 

Հարգելի՛ պարոն Խաչատրյան,

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի բոլոր գործընկերներին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման երկրորդ տարեդարձի առիթով:

Հայաստանի Հանրապետությում Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում է և ունի առանցքային դեր մեր երկրում հանցավորության ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարում:

Ակնհայտ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր գործընկերները գիտակցելով ստանձնած պարտականությունների կարևորությունը, իրենց համար ամենօրյա աշխատանքի ուղենիշ են սահմանել օրենքին անմնացորդ ծառայելն ու գործին նվիրվածությունը: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարած կառույցն իր հետևողական աշխատանքով կշարունակի նպաստել մեր երկրում իրավապահ մարմինների հանդեպ վստահության բարձրացմանը՝ գործունեության ընթացքում առաջնորդվելով  բարդ ու պատասխանատու աշխատանքի համար անհրաժեշտ անկոտրում կամքով, անաչառությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով:

Շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա առթիվ՝ Ձեզ և Կոմիտեի բոլոր գործընկերներին մաղթում եմ քաջառողջություն, անսպառ էներգիա և վճռականություն՝ լիազորությունների անշեղ իրականացման  և Կոմիտեի կայացման գործընթացի շարունակականության ապահովման համար, քանի որ Կոմիտեի յուրաքանաչյուր աշխատողի դրսևորած ջանասեր և անխոնջ աշխատանքում է պարփակված առաջադեմ արդյունքների ապահովման գրավականը:

Խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին: 

Հարգանքով՝ 

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյան

23 October 2023